«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Չինաստանը մտադիր է յուանը համաշխարհային արժույթ դարձնել

Չինաստանը մտադիր է յուանը համաշխարհային արժույթ դարձնել
09.03.2018 | 21:13

Երկիրը կշարունակի առաջ տանել յուանի աստիճանական միջազգայնացման կուրսը` հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Չժո Սյաոչուանը: Նրա խոսքով՝ միջազգայնացման գործընթացում բավականաչափ միջոցներ են ձեռնարկվել, որ թույլ են տալիս օգտագործել յուանն առևտրում և ներդրումներում: Սյաոչուանը ընդգծել է, որ յուանը ներառվել է SDR արտարժութային զամբյուղի մեջ:

«Ինչ վերաբերում է յուանի միջազգայնացման մեջ երկրի կառավարության կամ Կենտրոնական բանկի հետագա դերին, դեռ կարելի է ինչ-որ բան անել կապիտալի ներքին և միջազգային հաղորդակցության համար»,- ասել է Սյաոչուանը: Նա նշել է, որ դա աստիճանական գործընթաց է: «Մենք կշարունակենք բացել շուկան, ինչը կօգմի յուանի միջազգայնացմանը»,- հավելել է Սյաոչուանը։

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ